Վրաստանի կառավարությունը այժմ պետք է ստանա խորհրդարանի վստահությունը
Վրաստանի կառավարությունը այժմ պետք է ստանա խորհրդարանի վստահությունը

Վրաստանի կառավարությունը կադրային փոփոխությունների պատճառով պետք է ստանա խորհրդարանի վստահությունը: Այսօր գործող սահմանադրությամբ  կառավարության նախնական կազմի 1/3-ի նորացման դեպքում վստահության հաստատման համար Վրաստանի նախագահը պետք է խորհրդարանին ներկայացնի կառավարության նոր կազմը:

Բացի այդ խորհրդարանին պետք է ներկայացվի կառավարական ծրագիրը:

Գործադիր իշխանությանը հարկավոր է ստանալ խորհրդարանի 72 անդամի աջակցությունը: Բացի այդ այն պատճառով, որ վերացվում է երկու նախարարություն պետք է իրականացվեն նաև օրենսդրական փոփոխություններ: