Վրաստանը դատապարտում է ահաբեկչության ցանկացած արտահայտչաձև. Գիորգի Մարգվելաշվիլի
Վրաստանը դատապարտում է ահաբեկչության ցանկացած արտահայտչաձև. Գիորգի Մարգվելաշվիլի

Վրաստանի նախագահը վրդովմունք է հայտնել Նյու-Յորքում եըղի ունեցած ահաբեկչական հարձակման պատճառով: Գիորգի Մարգվելաշվիլին աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի իշխանությանը և ժողովրդին:

«Ծայրահեղ վրդովված եմ Նյու-Յորքում տեղի ունեցած  ահաբեկչական հարձակման պատճառով, որը պատճառ է դարձել անմեղ զոհերի:

Վրասանը դատապարտում է ահաբեկչության ցանկացած արտահայտչություն և կանգած է միջազգային հանրության կողքին՝ աշխարհի այս ամենավտանգավոր երևույթի դեմ պայքարում:

Այս ծանր պահին, վրաց ժողովրդի և անձխամբ իմ անունից աջակցություն եմ հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությանը և ժողովրդին,- նշված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Մանհեթենում (Նյու Յորք)՝ Առևտրի համաշխարհային կենտրոնից 4 թաղամաս հեռու, պիկապը վրաերթի է ենթարկել հեծանվորդներին ու հետիոտներին։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 8 մարդ, ևս 11-ը վիրավոր են։