Վենեսուելայի առաջնորդը ընդդիմությանը երկխոսություն է առաջարկում

13:55, 10.11.2017

Վենեսուելայի հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն հերթական անգամ հայտարարել է,որ պատրաստ է բանակցություններ վարել ընդդիմության ներկայացուցիչների հետ երկրում խաղաղություն հաստատելու նպատակով:

Վենեսուելայի հեռուստատեսության ուղիղ եթերում Նիկոլաս Մադուրոն ասել է.«Չնայած աջամետ ընդդիմադիրները չեն մասնակցելու կառավարության հետ բանակցություններին, բայց բանակցությունները վերսկսելու են առաջիկա շաբաթ»:

Մադուրոն հավելել է.«Ընդդիմության առաջնորդ Խուլիո Բորխեսը մասնակցելու է բանակցություններին»:

«Միայն բանակցության ճանապարհով հնարավոր է խաղաղություն ու կայունության հաստատել Վենեսուելայում», ընդգծել է Մադուրոն:

Վենեսուելայի կառավարության և ընդդիմադիրների ներկայացուցիչները  սեպտեմբերի 13-ին Դոմինիկյան Հանրապետության նախագահ Դանիլո Մեդինայի միջնորդությամբ այդ երկրում սկսեցին բանակցությունները, բայց  «Ժողովրդավարական միասնության կլոր սեղան» ընդդիմադիր դաշինքը լքեց բանակցությունների սրահը, պատճառաբանելով ,որ կառավարությունն ուշադրություն չի դարձնում իր  պահանջներին:

Վենեսուելայի կառավարությունը Վաշինգտոնին մեղադրում է ընդդիմադիրներին հրահրելու և ներքին խնդիրների կարգավորմանն ուղղված բանակցությունները  խոչընդոտելու մեջ:

Նմանատիպ