Սիրիայից Ռուսաստան են ուղարկվել «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման չեչեն ներկայացուցիչների ընտանիքի անդամները
Քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» խմբավորումը Ռուսաստանին է փոխանցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման չեչեն անդամների ընտանիքի անդամներին, որոնք գտնվում էին Ռաքայում:
Տարածված լրատվությամբ Ռուսաստանին փոխանցվել է 13 կին և 29 երեխա:
Հիշեցնենք, հոկտեմբերի 21-ին Սիրիայից հատուկ չվերթով Գրոզնո է ուղարկվել Ռուսաստանի քաղաքացի 7 կին և 14 երեխա: Ինչպես գրում է ռուսական մամուլը չեչեն կանայք Սիրիայում գտնվել են իրենց ամուսինների մոտ:
Հեղինակ -
Edgar Barsegyan