Ռուսթավիում հիմնախնդիրներ են առաջացել մանկապարտեզներում գրանցվելու ժամանակ. Նինո Իմեդաշվիլի
«Եվրոպական Վրաստան» կուսակցության հայտարարությամբ, Ռուսթավիի բնակչությանը հիմնախնդիրներ են ստեղծվում երեխաներին մանկապարտեզում գրանցելու գործընթացում:
Ինչպես նշել է Ռուսթավիի քաղաքապետի թեկնածու Նինո Իմեդաշվիլին, բնակչությունը իր հետ զրույցում հայտարարում են, որ տեղերը զբաղված են և նրանց հնարավորություն չի տրվում գրանցվել:
Նինո Իմեդաշվիլին խոստացել է բնակչությանը զբաղվել այդ հարցով, և կատարել քաղաքապետարանի և մանկապարտեզների գործակալության միջև կապող օղակի դերը:
Քաղաքապետի թեկնածուն բնակչությանը ներկայացրել է նաև կուսակցության ծրագիրը, որի կետերից մեկի համաձայն, իր հաղթանակի դեպքում ամեն երեխայի համար ընտանիքներին փոխանցելու են 900 լարի: