ՌԴ Իժևսկ քաղաքում բազմաբնակարան շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
ՌԴ Իժևսկ քաղաքում բազմաբնակարան շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

ՌԴ Իժևսկ քաղաքում բազմաբնակարան շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է վեցի: Եվս երեք մարդ էլ տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է  արտակարգ պատահարի կապակցությամբ ստեղծված օպերատիվ շտաբը: Զոհերի թվում կա մեկ երեխա՝ ծնված 2009 թվականին, եւս մեկ երեխա էլ ինը հարկանի շենքի փլուզումից հետո հոսպիտալացվել է եւ դեռեւս մնում է հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ: Իժևսկ է մեկնել ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովը՝ ղեկավարելու համար արտակարգ պատահարի հետեւանքների վերացման աշխատանքները:

Հիշեցնենք, որ բազմաբնակարանային ինը հարկանի շենքի մի մասը փլուզվել էր անցյալ գիշեր: Ավերվել էր ութ բնակարան: Նախնական տեղեկություններով՝ պատահարի պատճառը կենցաղային գազից առաջացած պայթյունն է եղել: Շենքի բնակիչները տարհանված են: Նշվում է, որ փլատակների տակ կարող են մարդիկ գտնվել: Իժեւսկ են ուղարկվել հատուկ բուժանձնակազմներ` տուժածների արագ օգնությունը կազմակերպելու նպատակով: Հարուցվել է քրեական գործ: Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել: