Պուտին-Թրամփ հանդիպումը չի կայանա
Պուտին-Թրամփ հանդիպումը չի կայանա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն այսօր Վիետնամում չի կայանա: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:

Թրամփը Վիետնամում չի հանդիպի Պուտինի հետ ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Ավելի վաղ ազգային անվտանգության հարցերով Թրամփի օգնական Մայքլ Էնթոնը հայտարարել էր, որ Վիետնամում Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպման հարցով դեռևս վերջնական որոշում չի կայացվել: