Պուտինն ու Թրամփը հաստատել են Սիրիայում ԻՊ-ին պարտության մատնելու վճռականությունը
Պուտինն ու Թրամփը հաստատել են Սիրիայում ԻՊ-ին պարտության մատնելու վճռականությունը

ԱՄՆ ու Ռուսաստանի նախագահները հաստատել են իրենց վճռականությունը Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորմանը պարտության մատնելու հարցում։ Նախագահների համատեղ հայտարարությունն ընդունվել է Վիետնամում ԱԽՏՄ անդամ երկրների համաժողովի շրջանակում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նախարարները գոհունակություն են հայտնել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հաջող ջանքերի կապակցությամբ՝ ամերիկյան ու ռուսական զինվորականների միջեւ վտանգավոր միջադեպերն ավելի արդյունավետորեն կանխելու ուղղությամբ, ինչը թույլ է տվել զգալիորեն ավելացնել ԻՊ կորուստները մարտի դաշտում։

Նախագահները պայմանավորվել են պահպանել կապի ռազմական ուղիները ԱՄՆ-ի ու Ռուսաստանի զինված ուժերի անվտանգությունն ապահովելու, նաեւ ԻՊ-ի դեմ պայքարող գործընկերների ուժերի մասնակցությամբ վտանգավոր միջադեպերը կանխելու համար։ Նրանք հաստատել են, որ այդ ջանքերը կշարունակվեն ընդհուպ մինչեւ ԻՊ վերջնական ջախջախում։

Նախագահները համաձայնել են, որ Սիրիայում հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Նրանք հաստատել են, որ հակամարտության վերջնական քաղաքական կարգավորումը պետք է գտնվի Ժնեւյան գործընթացի շրջանակում՝ ՄԱԿ ԱԽ 2254 բանաձեւին համաձայն։

Նախագահները նաեւ հաստատել են դեէսկալացիայի գոտիների կարեւորությունը, որպես բռնության նվազեցմանն ուղղված ժամանակավոր միջոցառում։ Նրանք նաեւ քննարկել են Սիրիայում մարդկանց տառապանքները նվազեցնելու անհրաժեշտությունը ու ՄԱԿ անդամ պետություններին կոչ են արել ավելացնել իրենց ավանդը ՝ առաջիկա ամիսներին հումանիտար կարիքները բավարարելու համար։