Պուտինը ժամանել է Վիետնամ. սպասվում է Թրամփի հետ հանդիպում
Պուտինը ժամանել է Վիետնամ. սպասվում է Թրամփի հետ հանդիպում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է վիետնամական Դանանգ քաղաք, որտեղ անցկացվելու է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական գագաթնաժողովը:

Ակնկալվում է, որ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի ղեկավարը հանդիպելու է գործարար խորհրդի անդամների հետ:

Երեկ ռուսական կողմը հայտարարել էր, որ Պուտին-Թրամփ հանդիպումը կայանալու է նոյեմբերի 0-ին, սակայն Սպիտակ տնից տեղեկացրել են, որ հանդիպման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն չկա:

Այնուհանդերձ, եթե երկու ղեկավարների միջև հանդիպումը կայանա, նրանց քննարկելիք հրատապ թեմաներն են լինելու հյուսիսկորեական ճգնաժամը, Ուկրաինայի և Սիրիայի հակամարտությունները, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարը:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների 71-ամյա ղեկավարն ասել էր, որ շատ է կարևորում Պուտինի հետ հանդիպումը:

Հիշեցնենք, որ Թրամփ-Պուտին առաջին հանդիպումը կայացել էր հուլիսի 7-ին՝ գերմանական Համբուրգում: