Պետրե Ցիսկարիշվիլի. «Եթե մարդը որոշում է միանալ թիմին նախագահի կարգավիճակով կամ այլ պաշտոնում և հենց առաջին հայտարարություններով հարձակվում է այդ թիմի վրա, չեմ կարծում, որ դա հեռատեսություն է դրսևորում»

19:55, 22.06.2026

«„Ազգային շարժումը“ 14 տարի է, ինչ ընդդիմության մեջ է և պայքարում է ռեժիմի դեմ։ Այս կուսակցության տասնյակ հազարավոր անդամներին անարժանապատվության մեջ մեղադրելը քաղաքականապես ոչ կոլեգիալ է։ Եթե մարդը որոշում է միանալ թիմին նախագահի կարգավիճակով կամ այլ պաշտոնում և հենց առաջին իսկ հայտարարություններով հարձակվում է այդ թիմի վրա, չեմ կարծում, թե դա հեռատեսություն է արտահայտում»,- այս մասին հայտարարել է «Ազգային շարժման» գլխավոր քարտուղար Պետրե Ցիսկարիշվիլին։

Ցիսկարիշվիլիի խոսքով՝ կուսակցության նախագահին ընտրում է համագումարի պատվիրակների մեծամասնությունը։

Պետրե Ցիսկարիշվիլիի գնահատմամբ՝ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից աջակցություն ստացող թեկնածուն հաղթելու ավելի մեծ շանսեր կունենա, թեև նախապես այդ մասին խոսելը կորեկտ չէ։

«Ընդդիմադիր դաշինքն ինքնին վատ գաղափար չէր, այն ծառայում էր համախմբմանը, բայց եթե ներսից մշտապես հարձակումներ պետք է լինեն մեր առաջնորդի վրա, ով գտնվում է բանտում, եթե մշտապես պետք է լինեն հայհոյանքներ, հեգնանք ու հարձակումներ, ապա էլ ինչի՞ն է ծառայում այդ դաշինքը։ Մենք քննադատության ու քննարկումների կողմնակից ենք, բայց անպարկեշտ բառերով հայհոյելը գործին չէր օգնում։ Այստեղից ելնելով, արդեն անորոշ դարձավ նաև այն, թե որն է այս դաշինքի շարժման հետագծի վերջնական նպատակը։ Որպես մեկ անձ՝ ես չեմ կարող որոշում կայացնել դաշինքից դուրս գալու վերաբերյալ։ Դա կոլեկտիվ որոշում է։ Միխեիլ Սաակաշվիլին այն քաղաքական առաջնորդն է, ով ազատության մեջ լինելու դեպքում (ինչից էլ հենց վախենում են) կրակ կվառեր, և թե ով կլիներ այս պայքարի հաղթողը, լավ գիտեն թե՛ Բիձինա Իվանիշվիլին, թե՛ հասարակությունը։ Հենց այդ պատճառով է նա մեկուսացված և գերության մեջ, նրա ազատությունը նշանակում է «Երազանքի» անկումը։ Քանի դեռ մենք այս պայմաններում ենք, մնում ենք ընդդիմության մեջ, և քանի որ դեռ չկա հաղթանակի զգացողությունը, պայքարի դաշտում ոչ ոք գոհ չի լինի՝ ոչ ես, ոչ թիմի անդամները և ոչ էլ Միխեիլ Սաակաշվիլին։ Մենք հաշվի կառնենք Միխեիլ Սաակաշվիլիի դիտողությունները և կփորձենք ավելի շատ հաղորդակցություն ունենալ ինչպես անմիջականորեն դաշտում, այնպես էլ զանգվածային լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում»,- նշել է Պետրե Ցիսկարիշվիլին։

Նմանատիպ