Պաշտոնական այցով Վրաստան է ժամանում Բրազիլիայի արտաքին գործերի նախարարը
Այսօր, նոյեմբերի 15-ին Վրաստան առաջին պաշտոնական այցով ժամանելու է Բրազիլիայի դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոուսիո Նունես Ֆերեյրան:
Բրազիլացի նախարարը այցի շրջանակներում հանդիպելու է Վրաստանի նախագահի, վարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ: Հանդիպմանը քննարկվելու են երկու երկրների միջև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ծրագրվում է, որ Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո կողմերը զբոսաշրջության ոլորտում ստորագրելու են փոխհամագործակցության հուշագիր:
Հեղինակ -
Edgar Barsegyan