Չի կարելի թույլ տալ ԴԱԻՇ-ին հայտնվել ԱՄՆ-ում. Թրամփ
Չի կարելի թույլ տալ ԴԱԻՇ-ին հայտնվել ԱՄՆ-ում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության գրոհայինները չպետք է ներթափանցեն ԱՄՆ։ «Մենք թույլ չենք տա ԴԱԻՇ-ին Մերձավոր Արևելքում և այլ վայրերում պարտությունից հետո վերադառնալ կամ հայտնվել մեր երկրում»,-գրել է նա իր թվիթերյան էջում։

Այդ գրառումը հայտնվել է սոցցանցում Մահեթենում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որը 8 մարդու կյանք է խլել։

Նյու Յորքում պիկապի վարորդը մեծ արագությամբ մտել է հեծանվային երթուղի։ Այնտեղ վրաերթներով 1 կմ ընթանալուց հետո նա մուտք էր գործել ճանապարհի երթևեկելի մաս, բախվել դպրոցական ավտոբուսի ու ջարդվել։ Վարորդը դուրս էր եկել պիկապից, «Ալլահ աքբար» բղավել և սպառնացել հրազենային կաղապարվածքներով։ Ոստիկանությունը կրակ է բացել ու վիրավորել կասկածյալին, որից հետո ձերբակալել նրան։