Նիգերիայում առնվազն 13 մարդ է զոհվել մահապարտների հարձակման հետևանքով
Նիգերիայի հյուսիս-արևելքում Մայդուգուրի քաղաքում 13 մարդ զոհվել է, 16-ը վիրավորվել 3 կին մահապարտների ահաբեկչությունից հետո: Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության ծառայություններում աղբյուրներին:
Գործակալության տեղեկություններով՝ առաջին կին մահապարտը ինքնապայթեցում է կատարել Բորնո նահանգի մայրաքաղաքի ոչ մեծ ռեստորանի դիմաց: Մի քանի րոպե անց ևս 2 պայթյուն է տեղի ունեցել, հայտնել է աղբյուրը՝ նշելով, որ հարձակումը կատարվել է «քաղաքի ծայրամասերում «Բոկո Հարամի» մեծ թվով գրոհայինների հայտնվելու մասին տեղությունը ստանալուց մի քանի ժամ հետո»:
Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ մեկը չի ստանձնել: