ՅՈւՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ ավելի քան 900 լրագրող է սպանվել վերջին 11 տարում
Վերջին 11 տարվա ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս ավելի քան 900 լրագրող է զոհվել ողջ աշխարհում: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի հաղորդագրության մեջ:
«Վերջին 11 տարում շուրջ 930 լրագրող է սպանվել լրատվությունն ապահովելու և տեղեկատվությունը ժողովրդին հասցնելու համար: Միջին հաշվարկներով դա կազմում է մեկ մահ ամեն 4 օրը մեկ», հաղորդում է միջազգային կազմակերպությունը:
Նշվում է, որ լրագրողների սպանության 10 դեպքից ինն անպատիժ է մնում:
ՅՈւՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ նոյեմբերի 2-ին նշվում է լրագրողների դեմ հանցագործությունների համար անպատժելիության դադարեցման միջազգային օրը:
Հեղինակ -
Edgar Barsegyan