Մեծ Բրիտանիան օրենսդրորեն կձևակերպի Եվրամիությունից դուրս գալու հստակ օրն ու ժամը

Մեծ Բրիտանիայի կառավարությունն օրենսդրորեն կձևակերպի Եվրամիությունից երկրի դուրս գալու հստակ ամսաթիվը:

Այսպես, ԵՄ-ից թագավորությունը պետք է դուրս գա 2019 թվականի մարտի 29-ին՝ Լոնդոնի ժամանակով ժամը 23:00-ին:

Ամսաթիվը հայտնի է եղել նաև նախկինում՝ Լոնդոնը պատրաստվում էր դուրս գալ ԵՄ-ից Brexit-ի գործարկումից ուղիղ երկու տարի անց: Այժմ կառավարությունը որոշել է փոփոխություն կատարել օրենսդրությունում՝ նշելով հստակ օրն ու ժամը:

«Մենք լսել ենք հանրության ներկայացուցիչներին և խորհրդարանի անդամներին և հստակեցում ենք արել, որպեսզի վերացնենք ձևակերպումներում ցանկացած խառնաշփոթ»,- ասված է հաղորդագրությունում: