Մեծամասնության անդամ Լևան Կոբերիձեն արձագանքել է Գիորգի Գվիմրաձեի հայտարարությանը
Մեծամասնության անդամ Լևան Կոբերիձեն արձագանքել է Հանրային հեռարձակողի նոր և ընթացիկ լուրերի բլոկի տնօրեն Գիորգի Գվիմրաձեի այն հայտարարությանը, որի համաձայն, երկրի ձեռքբերումն է, եթե խորհրդարանական մեծամասնությանը դուր չի գալիս, ինչպես է լուսաբանում լուրերը Հանրային հեռարձակողը:
Լևան Կոբերիձեի խոսքով, սա անչափ կարևոր հայտարարություն է Գիորգի Գվիմրաձեի կողմից և անհրաժեշտ է, որպեսզի նա մեկնաբանություն անի:
Գվիմրաձեի հայտարարությամբ, իր նպատակը որևէ մեկին մեղադրելը չէր, այլ երկրի ձեռքբերումն է այն, եթե խորհրդարանական մեծամասնությանը դուր չի գալիս Հանրային հեռարձակողի կողմից լուրերի լուսաբանման ձևը: