«Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի» , «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակները
Անգլիական Պրեմյեր լիգայի 12-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Լեսթերին», Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Վեստ Բրոմվիչի» դարպասը, «Լիվերպուլը» 3:0 հաշվով տնային հաղթանակ տարավ «Սաութհեմփթոնի» նկատմամբ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը 4:1 հաշվով առավելության հասավ «Նյուքասլի» նկատմամբ:
«Մանչեսթեր Սիթին» միավորների քանակը հասցրեց 34-ի, իսկ «Չելսին» շրջանցեց «Տոտենհեմին» ու մեկ խաղ պակաս անցկացրած «Մանչեսթեր Յունայթեդին» եւ 25 միավորով բարձրացավ երկրորդ տեղ:
Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր
«Լեսթեր» – «Մանչեսթեր Սիթի»՝ 0:2
Գաբրիել Ժեզուս, 45, Կեւին դե Բրույնե, 49
«Լիվերպուլ» – «Սաութհեմփթոն»՝ 3:0
Մոհամեդ Սալահ, 31, 41, Ֆելիպե Կոուտինյո, 68
«Վեստ Բրոմվիչ» – «Չելսի»՝ 0:4
Ալվարո Մորատա, 17, Էդեն Ազար, 23, 62, Մարկոս Ալոնսո, 38
«Քրիսթալ Փելաս» – «Էվերտոն»՝ 2:2
Ջեյմս Մաքարթուր, 1, Ուիլֆրիդ Զահա, 35 – Լեյթոն Բեյնս, 6 (11մ), Օմար Նիաս, 45+1
«Բորնմութ» – «Հադերսֆիլդ»՝ 3:0
Կալում Ուիլսոն, 26, 31, 84, Հարի Արտեր, 70
Հեռացում՝ Սայմոն Ֆրանսիս, 45 («Բորնմութ»)
«Բարնլի» – «Սուոնսի»՝ 2:0
Ջեկ Կորկ, 29, Էշլի Բարնս, 40
Հեղինակ -
Edgar Barsegyan