«Մանկական Եվրատեսիլ»-ի միջոցով աշխարհին մեկ անգամ ևս կասենք, ինչպիսի հետաքրքիր և անվտանգ երկիր ենք. Գիորգի Չոգովաձե
«Մանկական Եվրատեսիլ»-ի միջոցով աշխարհին մեկ անգամ ևս կասենք, ինչպիսի հետաքրքիր և անվտանգ երկիր ենք. Գիորգի Չոգովաձե

Մանկական Եվրատեսիլը կաջակցի, որ մենք աշխարհին մեկ անգամ ևս ասենք, ինչպիսի հետաքրքիր և անվտանգ երկիր ենք,- այս մասին հայտարարել է Տուրիզմի ազգային վարչության ղեկավար Գիորգի Չոգովաձեն՝ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի հետ կապված անցկացված մամլո ասուլիսին:

Նրա խոսքով, Մանկական Եվրատեսիլը կհեռարձակվի 20 երկրներում, ինչը կաջակցի Վրաստանի հանրաճանաչությանը և ժողովրդականացմանը:

«Մանկական Եվրատեսիլը անցկացվում է «Չեք ին Ջորջիա»-ի շրջանակներում: Նախագիծը ծառայում է նրան, որպեսզի մեր երկիրը դառնա առավել ճանաչված ողջ աշխարհում»,- հայտարարել է Գիորգի Չոգովաձեն:

 

Ինչպես նշել է Զբոսաշրջության վարչության ղեկավարը, եթե 2016 թվականին դիմավորել են 6 միլիոներորդ զբոսաշրջիկին, ապա 2017 թվականին կդիմավորեն 7 միլիոներորդ տուրիստին:

Գիորգի Չոգովաձեի խոսքով, Մանկական Եվրատեսիլ մրցույթի համար հատկացված գումարը կազմում է 7 միլիոն լարի: