Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեք ամսվա ընթացքում 26 հազար եվրո է ծախսել դիմահարդարի ծառայությունների վրա: Այս մասին գրում է Closer ամսագիրը։
«Մեր կոլեգաները գտել են երկու հաշիվ, որոնք վկայում են հանրապետության ղեկավարի 10 հազար եվրո և 16 հազար եվրո ծախսերի մասին»,- ասված է ամսագրում։
Նշվում է, որ Նատաշա Մ. անունով դիմահարդարը ընտրարշավի ժամանակ ևս Մակրոնի հետ է աշխատել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մեկ տարի առաջ Canard enchaine երգիծական ամսագիրը հրապարակել էր, որ նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը 2012-ից սկսած նախագահության տարիներին իր վարսահարդարին ամսական վճարել է 9895 եվրո։