Հանրային հեռարձակողը դառնում է անկախ, ինչը չեն ուզում բազմաթիվ մարդիկ. Գիորգի Կոխրեիձե
Հանրային հեռարձակողը դառնում է անկախ, ինչը չեն ուզում բազմաթիվ մարդիկ,- այս մասին հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամ Գիորգի Կոխրեիձեն հայտարարել է «Ակտուալ թեմա Մակա Ցինցաձեի հետ միասին» հաղորդման ընթացքում:
Նրա խոսքերով այսօր ասել, որ հնարավորություն ունես կառավարել հանրային հեռուստատեսությունը շատ դժվար է:
Կոխրեիձեի խոսքերով մի քանի տարի առաջ հանրային հեռարձակողը իսկապես անկախ չեր, իսկ այսօր այն դարձել է անկախ և հասարակությունը իր գրպանից վճարած փողով ցանկանում է պաշտպանել լրատվությունը:
«Անձնական զրույցներում ասել եմ, որ տպավորություն է մնում, որ կան մարդիկ ովքեր չեն ցանկանում, որ հանրային հեռարձակողը զարգանա: Դրա միակ բացատրությունն այն է, որ թույլ հեռարձակողը ավելի հեշտությամբ կարելի է ձեռքը գցել, քան հզորը»,- նշել է Կոխրեիձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan