Համոզված եմ, որ առջևում մեզ սպասվում են էլ ավելի հետաքրքիր փաստեր վրացական գինեգործության և գինու մասին. Կվիրիկաշվիլի
«Համոզված եմ, որ այս գիտական աշխատանքը կշարունակվի և առջևում մեզ սպասվում են էլ ավելի հետաքրքիր փաստեր վրացական գինեգործության և գինու մասին»,- այսպես է արձագանքել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության այսօրվա նիստին, աշխարհում ճանաչված գիտնականների և հետազոտողների հաշվետվությանը վրացական գինու կապակցությամբ:
Վարչապետը նշել է, որ միջազգային գիտական խումբը նշված հարցի վրա աշխատել է չորս տարի:
«Համոզված եմ բոլորդ երջանիկ եք, որ տարբեր գիտնականները այնպիսի երկրներից ինչպիսիք են՝ ԱՄՆ, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Դանիան և Իսրաելը ավարտել են իրենց աշխատանքը և հաստատել, որ գինեգործության մշակույթը ծնվել է Վրաստանում և ողջ աշխարհում գինին տարածվել է հենց Վրաստանից: Մեզ հնարավորություն է տրվում մեր երկիրը էլ ավելի լավ դրսևորենք միջազգային ասպարեզում»,-նշել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan