Վիրավոր իրավապահներին տեսակցելու նպատակով հիվանդանոց են այցելել վարչապետը, ՆԳ նախարարը և ՊԱԾ-ի ղեկավարը
Վիրավոր իրավապահներին տեսակցելու նպատակով հիվանդանոց են այցելել վարչապետը, ՆԳ նախարարը և ՊԱԾ-ի ղեկավարը

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հատուկ գործողության ժամանակ վիրավորված իրավապահներին տեսակցելու նպատակով այցելել է Թբիլիսիի ռեֆերալ հիվանդանոց:

Վարչապետի հետ միասին բուժհիմնարկ են այցելել Ներքին Գործերի նախարար Գիորգի գախարիան և Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախտանգ Գոմելաուրին: Հիվանդանոց մտնելու պահին նրանք լրագրողների մոտ մեկնաբանություն չեն արել:

Հիշեցնենք, Գաբրիել Սիլոսի փողոցում իրականացրած հատուկ գործողության արդյունքում վիրավորվել են ՊԱԾ-ի երկու և ՆԳՆ-ի առանձնահատուկ հանձնարարությունների վարչության երկու աշխատակիցներ: