Խորհրդարանական մեծամասնության անդամ Դավիթ Ճիճինաձեն պահանջել է անջատել Հանրային հեռարձակողի ներկայացուցչի բարձրախոսը
Խորհրդարանական մեծամասնության անդամ Դավիթ Ճիճինաձեն պահանջել է անջատել Հանրային հեռարձակողի ներկայացուցչի բարձրախոսը

Խորհրդարանական մեծամասնության անդամ Դավիթ Ճիճինաձեն բնագավառային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության կոմիտեի նիստին պահանջել է, որպեսզի պահանջել է, որպեսզի Հանրային հեռարձակողի նոր և ընթացիկ լուրերի բլոկի տնօրեն Գիորգի Գվիմրաձեի բարձրախոսը անջատեին և նրան չտային խոսքը շարունակելու հնարավորություն:

Կոմիտեի նիստին քննարկում են հեռարձակման մասին օրենքում մտցվելիք փոփոխությունները, որտեղ Գիորգի Գվիմրաձեն խոսել է հեռարձակողի ֆունկցիայի և նշանակության մասին:

Դավիթ Ճիճինաձեն այն բանից հետո է պահանջել անջատել բարձրախոսը, երբ Գիորգի Գվիմրաձեն հայտարարել է. «Եթե ձեզ դուրս չի գալիս Հանրային հեռարձակողի կողմից լուսաբանված տեղեկությունը, ես որոշ առումով կհամարեմ, որ մենք մեկ քայլ առաջ ենք դրել, քանի որ կար ժամանակ, երբ մեծամասնությունը անձամբ էր պատվիրում, թե ինչ պետք է լուսաբաներ Հանրային հեռարձակողը: