Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալվել են ռուս և ադրբեջանցի կանայք
Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալվել են ռուս և ադրբեջանցի կանայք

Իրաքի անվտանգության ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալել են 100-ից ավելի ռուս և ադրբեջանցի կանանց:

Լրատվությունը տարածել է Դոյչե Վելեի ռուսական ծառայությունը հենվելով Իրաքի խորհրդարանի անդամ Վիան Դախիլին:

Ինչպես Տվիթերի իր էջում գրել է իրաքցի քաղաքական գործիչը ձերբակալված է 512 ազգությամբ ռուս և 200 ազգությամբ ադրբեջանցի:

Նշվում է, որ 2017 թվականի ամռանը Իրաքի Մոսուլ և Տալ-Աֆրի քաղաքների ազատագրումից հետո, իրաքցի իրավապահների կողմից  ձերբակալվել  է ահաբեկչության մեջ կասկածվող մոտ հազար 500 կին: