Իրանի հարավում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել, հայտնում է earthquaketrack.com կայքը՝ մանրամասնելով, որ դրա էպիկենտրոնը գտնվել է Մինաբ քաղաքից 84 կմ դեպի հյուսիս:
Մինչդեռ ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 30 կմ խորության վրա: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություն չկա:
Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել վաղ առավոտյան։
Հեղինակ -
Edgar Barsegyan