Իտալացի իրավապահները ձերբակալել են մաքսանենգ նավթամթերքով բեռնված նավ
Իտալիայի առափնյա պաշտպանության ծառայությունը ձերբակալել է մաքսանենգ վառելիք տեղափոխող նավ:
Տարածված լրատվությամբ նավը Լիբիայից Եվրոպա էր տեղափոխում մոտ 100 տոննա նավթամթերք:
Տոգոյի դրոշի ներքո լողացող նավի նավապետը ձերբակալվել է, նա մեղադրվում է մաքսանենգության և փողեր սպիտակացնելու մեջ:
Նշենք, որ իտալացի իրավապահները մաքսանենք նավթամթերքով բեռնված նավ էին կանգնացրել նաև անցած շաբաթ:
Նավթամթերքի ամբողջ արժեքը 30 մլն. եվրո է:
Եվրոպական մամուլը գրում է, որ այս գործը հնարավոր է կապ ունի Մալտայում ճանաչված լրագրողուհի Դափնե Գալիցիայի սպանության հետ:
Ինչպես հայտնի է լրագրողը հետաքննում էր մաքսանենգության գործերը:
Հեղինակ -
Edgar Barsegyan