Իսրայելի վարչապետը Իրանում և Իրաքում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում տուժածներին օգնություն է առաջարկել
Իսրայելի վարչապետը Իրանում և Իրաքում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում տուժածներին օգնություն է առաջարկել

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն օգնություն է առաջարկել Իրանին և Իրաքին, նոյեմբերի 12-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո՝ նշելով, որ երկու երկրների միջև թշնամությունը չի խոչընդոտում մարդասիրական կարեկցանքին:

Իրանը չի ճանաչում հրեական պետությունը, և իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ առաջարկն անմիջապես մերժվել է:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրանում նոյեմբերի 12-ի երեկոյան տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 530-ի:

Ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի՝ տեղական ժամանակով 21:18-ին Իրանի և Իրաքի սահմանին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Իրաքի Հալաբջա քաղաքից 32 կիլոմետր հարավ ընկած հատվածում: Ամենաշատ զոհերը գրանցվել են Իրանի Քերմանշահ շրջանի Սարփոլե Զահաբ քաղաքում:

Նշենք, որ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում, ինչպես նաև Թուրքիայում, Քուվեյթում, Հորդանանում, Լիբանանում, Սաուդյան Արաբիայում, Քաթարում և Բահրեյնում: