Իսրաելն ու Վրաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների 25 ամյա հոբելյանը
Իսրաել-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների 25 ամյա հոբելյանի կապակցությամբ Քսենեթի նախագահը հյուրընկալել է Վրաստանի պատվիրակության անդամներին:
Երեկոյին խոսքով հանդես է եկել Վրաստանի խորհրդարանի նախագահը, ով խոսել է երկու երկրների միջև հարաբերությունների խորացման մասին:
«Մեզ համար մեծ պատիվ է գտնվել Իսրաելում, այսօր մենք նշում ենք մեր երկրների միջև դիվանագիտական կապերի 25 ամյա հոբելյանը, դա շատ կարևոր տարեթիվ է և այն նշում ենք մեր երկրների միջև համագործակցության ֆոնին: Ասեմ ավելին, մեզ կապում է ոչ միայն 25 ամյա դիվանագիտական հարաբերությունները, այլ 26 դարյա բարեկամությունը ժողովրդների միջև»,- ասել է Իրակլի Կոբախիձեն:
Իր հերթին Քսենեթի նախագահը հույս է հայտնել, որ երկրների միջև հարաբերությունները գնալով խորանալու են: