Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա նոյեմբերի 10-ին
Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա նոյեմբերի 10-ին

Ռուսաստանի նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը նախատեսում են հանդիպել նոյեմբերի 10-ին: Այն կայանալու է Վիետնամում Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում:

Ուշակովը նշել է, որ երկու ղեկավարները քննարկելու են հյուսիսկորեական խնդիրն ու իրավիճակը Սիրիայում: