Թոշակային համակարգին սկզբնական փուլում ներգրավվելու է 500-600 հազար մարդ
Թոշակային համակարգին սկզբնական փուլում ներգրավվելու է 500-600 հազար մարդ

Թոշակային համակարգին սկզբնական փուլում ներգրավվելու է 500-600 հազար մարդ,- այս մասին թոշակային բարեփոխման մասին զրուցելիս հայտարարել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նինո Ջավախաձեն:

Նրա հայտարարությամբ, երկրում աշխատում է շուրջ 700 հազար մարդ, իսկ ավելի քան մեկ միլիոնը՝ ինքնազբաղված է:

«Հնարավոր է ոչ ամենամսյա կտրվածքով, սակայն որոշ եկամուտ պետք է գրանցված լինի համակարգում: Սա ունի մեկ պատճառ, պետությունը աջակցում է ցանկացած մարդու, ով մասնակցում է համակարգում: Աջակցությունն իրականացնելու համար, եկամուտների համակարգը պետք է տեսնի ֆիզիկապես մարդուն և նրա եկամուտները: Համապատասխանաբար, մարդիկ, որոնք գրանցված են համակարգում, կլինեն գրանցված վճարողներ, անհատ ձեռնկարկատերեր և այլն»,- հայտարարել է Նինո Ջավախաձեն: