«Եվրոպական Վրաստան» կուսակցությունը չի մասնակցելու սակրեբուլոյի կոմիտետային լսումներին
«Եվրոպական Վրաստան» կուսակցությունը ի նշան բողոքի չի մասնակցելու սակրեբուլոյի հանձնաժողովների միավորված ձևաչափով նիստին, որի ընթացքում պետք է քննարկվի մայրաքաղաքի կառավարության նոր կազմի հարցը:
Խմբակցության ղեկավար Գիորգի Գաբաշվիլիի հայտարարությամբ այս պահին նրանք չեն տեսնում այն բանի կարիքը, որ մասնակցեն այդ լսումներին: Ինչպես նշել է Գաբաշվիլին «Եվրոպական Վրաստան»-ը կմասնակցի միայն սակրեբուլոյի լիագումար նիստին:
Հեղինակ -
Edgar Barsegyan