Եվրամիությունը և Վրաստանը մեծ ներդրում են ունեցել հզոր գործընկերությունում, որը օրեցօր խորանում է. Ֆեդերիկա Մոգերինի
Վրաստանի կողմից ասոցացման պայմանագրի իրականացման մասին Եվրամիության զեկույցին է արձագանքել արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով եվրահանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքէջում:
«Եվրամիությունը և Վրաստանը մեծ ներդրում են ունեցել հզոր գործընկերությունում, որը օրեցօր խորանում է և մեր քաղաքացիներին տալիս մեծ օգուտ: Մարտից հետո, Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա ճամփորդել կարճաժամկետ այցով:
Եվրահանձնաժողովը Վրաստանի կողմից ասոցացման պայմանագրի իրագործման մասին զեկույց էր հրապարակել, որը ներառում է 2016 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի վերջը ընկած ժամանակահատվածը: