Վրաստանը տարածաշրջանում զբաղեցնում է կարևորագույն ռազմավարական գործընկերոջ դիրք. Եվրահանձնաժողովի զեկույցը
Վրաստանը տարածաշրջանում զբաղեցնում է կարևորագույն ռազմավարական գործընկերոջ դիրք. Եվրահանձնաժողովի զեկույցը

Վրաստանը բարեփոխումների իրականացնելու տեսանկյունից ունեցած ջանքերի և Եվրամիության հետ համագործակցության հետագա զարգացման ձգտումների հիման վրա, տարածաշրջանում կարևորագույն ռազմավարական գործընկերոջ դիրք է զբաղեցնում,- այս մասին նշված է Եվրահանձնաժողովի զեկույցում, որը վերաբերում է Վրաստանի կողմից ասոցացման պայմանագրի իրականացման զեկույցին:

 

Զեկույցում նշված է, որ Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները 2017 թվականին առավել ինտենսիվ են դարձել: Այս տեսանկյունից ընդգծված է Վրաստանի և Եվրամության միջև անայցագրային ռեժիմի գործարկումը, որը Վրաստանի իշխանության լայնամասշտաբ բարեփոխումների արդյունքում եղավ հնարավոր: Զեկույցում խոսվում է Վրաստանի էներգետիկական միությունում անդամագրության մասին, որը ևս մեկ քայլ է դեպի Եվրամիություն:

Զեկույցում ասվում է, որ 2016 թվականի հոկտեմբերի խորհրդարանական ընտրությունները ապացուցում են երկրի կողմնորոշում դեպի Եվրամիության հետ քաղաքական ասոցացում և տնտեսական ինտեգրում:

Զեկույցում դրական են գնահատվել իշխանության կողմից ազգային փոքրամասնությունների ինտեգրման տեսանկյունից արված քայլերը:

 

Փաստաթղթում ասվում է, որ պատժակատարողական հաստատությունններում ոչ համապատասխան վերաբերմունքի փաստերը զգալիորեն նվազել են, ինչպես նաև ոստիկանական հաստատություններում գործարկվել են կանխարգելիչ մեխանիզմներ՝ ոչ համապատասխան վերաբերմունքի կանխարգելման նպատակով:

Զեկույցում գնահատված է նաև Վրաստանում առկա մեդիա միջավայրը, որպես պլուրալիստական և դինամիկ:

Ինչ վերաբերում է կաշառքի դեմ պայքարին, փաստաթղթի համաձայն, Վրաստանը կայուն կերպով պահպանում է առաջատար դիրքերը միջազգային վարկանիշներում: