ԵՄ–ն կհետեւի, որ Իրանի միջուկային համաձայնագրի իրականացումը շարունակվի. Ֆեդերիկա Մոգերինի
ԵՄ–ն կհետեւի, որ Իրանի միջուկային համաձայնագրի իրականացումը շարունակվի. Ֆեդերիկա Մոգերինի

Եվրամիությունը կհետեւի, որ Իրանի միջուկային համաձայնագրի իրականացումը շարունակվի բոլոր մասերով։ Այս մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար  Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է Reuters–ը։

Նրա խոսքով՝ համաձայնագիրը եվրոպական եւ միջազգային բազմակողմանի դիվանագիտության խոշոր նվաճում է։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր համաձայնագիրը։ Այդուհանդերձ, ԱՄՆ կոնգրեսականները հասկացնել էին տվել, որ մտադիր են ապահովել ԱՄՆ ստանձնած պարտավորությունների կատարումը։