Դեկտեմբերի 20-ին Oracle Arena-յում, Golden State Warriors-ի հանդիպումը բացելու է «Շվիդկացա» համույթը
Վրաց բասկետբոլիստ, NBA-ի չեմպիոն Զազա Փաչուլիային հարգելով, Գոլդեն Սթեյթ Արենայում կայանալիք հանդիպումներից մեկի ժամանակ, վրացական «Շվիդկացա» համույթը կատարելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների օրհներգը:
Այս մասին Զազա Փաչուլիան գրելի է իր ֆեյսբուքյան էջում:
«Դեկտեմբերի 20-ին Oracle Arena-յում, Golden State Warriors-ի հանդիպումը բացելու է «Շվիդկացան»: Համույթի անդամները կատարելու են ԱՄՆ-ի օրհներգը և մի քանի վրացական երգ: Շնորհակալություն Warriors-ին և NBA-ին աջակցության համար»,- գրել է Փաչուլիան:
Հիշեցնենք, Փաչուլիան «Գոլդեն Սթեյթ» էր անցել 2016 թվականին և հենց առաջին սեզոնում նրան հաջողվել է դառնալ NBA չեմպիոն:
Հեղինակ -
Edgar Barsegyan