Դատարանը կալանավորել է Կատալոնիայի խորհրդարանի նախագահին և 5 քաղաքական գործիչների
Դատարանը կալանավորել է Կատալոնիայի խորհրդարանի նախագահին  և 5 քաղաքական գործիչների

Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Կարմե Ֆորկադելը կալանքի տակ է հայտնվել՝ 150 հազար եվրոյի չափով գրավի դիմաց ազատ արձակվելու իրավունքով։ Համապատասխան որոշումն ընդունել է Իսպանիայի Գերագույն դատարանը։

Ֆորկադելից բացի, գործով անցնում են ևս 5 կատալոնացի քաղաքական գործիչներ։ Դատարանը «Միասին կողմ» կոալիցիայի 4 անդամների համար սահմանել է 25 հազար եվրոյի գրավաչափ։ «Այո, դա հնարավոր է» կուսակցության ներկայացուցիչն ազատության մեջ կմնա առանց գրավի։

Ֆորկադելին և «Միասին կողմ» կոալիցիայի 4 անդամներին պարտավորեցրել են ամեն օր ներկայանալ դատարան։ Բացի այդ, նրանց արգելել են լքել Իսպանիայի տարածքը, նրանց անձնագրերն առգրավել են։

Ֆորկադելն ու գործով անցնող ևս 2 անձիք լսումների ժամանակ ճանաչել են սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառումը, որն ուղիղ կառավարում է մտցնում Կատալոնիայում, իսկ անկախության հռչակումն անվանել են «խորհրդանշական»։