Արգելվել է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագրի մուտքը Եվրոպա
Արգելվել է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագրի մուտքը Եվրոպա

Ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի մուտքը Չեխիա արգելվել է: Այս մասին հայտարարել է Կոլերովն իր սոցցանցային գրառմամբ: Նշվում է, որ չեխական իշխանությունները հայտարարել են, որ Կոլերովը «սպառնալիք է հանդիսանում անվտանգության համար»: Կոլերովը նաև Բաքվի «սև ցուցակում» է, քանի որ 2015-ին Արցախ է այցելել: Կոլերովի մուտքն արգելված է նաև Լիտվայում, Էստոնիայում և Վրաստանում:

Էստոնական իրավապահները, օրինակ կարծում են, որ «Ռեգնումը» ռուսական հատուկ ծառայությունների հսկողության տակ գործող տեղեկատվական ռեսուրս է, որի միջոցով իրականացվում է քարոզչություն Ռուսաստանի անմիջական հարևանների շրջանում ռուսական շահերի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և ներազդելու համար այդ երկրների ներքաղաքական վիճակի վրա: