Առաջին ալիքի եթերում ազգային մեծամասնության և փոքրամասնության ներկայացուցիչների համար այլևս առանձին հաղորդումներ չեն պատրաստվի. Բերձենիշվիլի
Առաջին ալիքի եթերում ազգային մեծամասնության և փոքրամասնության ներկայացուցիչների համար այլևս առանձին հաղորդումներ չեն պատրաստվի. Բերձենիշվիլի

«Չենք ցանկանում, որ առաջին ալիքի և ազգային ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների միջև ձևակերպված փոխհամագործակցության հուշագիրը կրկին լինի կեղծավոր: Ցանկանում ենք, որ այս փաստաթուղթը լինի  ռազմավարական պլանի իրագործման սկիզբը, ինչին համապատասխանում է մեր նորաստեղծ բազմալեզու ինտեռնետ պլատֆորմը»,- այս հայտարարությունը «Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման եթերում արել է, հանրային հեռարձակողի մամուլի և հաղորդակցությունների բլոկի տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին:

«Հանրային հեռարձակողը անցել է այն փուլին, երբ ընդունել ենք որոշում, որ առանձին մեծամասնության և առանձին փոքրամասնության համար հաղորդումներ պատրաստելը սխալ է, ինչպես նաև սխալ է ասել, որ գիտեք Վրաստանում մեծամասնության ներկայացնողներ դիտեք միայն այս հաղորդումները, և ասել փոքրամասնության ներկայացուցիչներ դիտեք միայն այս հաղորդումները»,-նշել է Բերձենիշվիլին:

Նա նշել է նաև, որ մոտ ապագայում հանրային հեռուստատեսության եթերում կհայտնվեն նոր հաղորդավարներ, ինչպես նաև կսկսի գործել ռադիո պորտալը, որը եթեր դուրս կգա էքսպերիմենտալ տեսքով:

Հիշեցնենք, երեկ նոյեմբերի 16-ին Վրաստանի հանրային հեռուստատեսության և ազգային ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների միջև ձևակերպվել է փոխհամագործակցության հուշագիր: