Այն անձինք, ովքեր մասնակցում են միասնական ազգային, դրամաշնորհային կամ մագիստրատուրայի ընդհանուր քննություններին, վարորդական իրավունքի վկայականի քննությունների համար կօգտվեն հատուկ արտոնությունից

11:32, 23.06.2026

Տեղեկացնում ենք, որ վարորդական իրավունքի թեկնածուները, ովքեր մասնակցում են միասնական ազգային, դրամաշնորհային (սագրանտո) կամ մագիստրատուրայի ընդհանուր քննություններին, սպասարկման գործակալության կողմից կօգտվեն հատուկ արտոնությունից. այս մասին տեղեկատվություն է տարածում ՆԳՆ սպասարկման գործակալությունը։

Նրանց տվյալներով՝ այն դեպքում, եթե տրանսպորտային միջոցի վարման իրավունք ստանալու գործնական քննության երկրորդ փուլի քննության ամսաթիվը համընկնում է միասնական ազգային, դրամաշնորհային կամ մագիստրատուրայի ընդհանուր քննության ամսաթվի հետ, թեկնածուն հնարավորություն ունի փոխել քննության ժամը։

«Դրա համար անհրաժեշտ է, որ վարորդական իրավունքի թեկնածուն [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկի քննական քարտը և անձը հաստատող փաստաթուղթը։ Ներկայացված տեղեկատվության հիման վրա թեկնածուի համար կսահմանվի քննության նոր ժամ»,- նշված է ՆԳՆ սպասարկման գործակալության տեղեկատվության մեջ։

Նմանատիպ