Ամփոփիչ մրցաշար. Ֆեդերերը 100 տոկոսանոց ցուցանիշով ավարտեց խմբային փուլը
Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը 100 տոկոսանոց ցուցանիշով ավարտեց Լոնդոնում ընթացող ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի խմբային փուլը և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Երրորդ տուրում շվեյցարացի 36-ամյա թենիսիստը 3 սեթում 6:7, 6:4, 6:1 հաշվով հաղթեց խորվաթ Մարին Չիլիչին, որը պայքարը լքեց 3 պարտությամբ: Մրցախաղը տևեց 1 ժամ 45 րոպե:
Նախորդ 2 տուրերում Ֆեդերերն ուժեղ էր գտնվել գերմանացի Ալեքսանդր Զվերևից և ամերիկացի Ջեկ Սոկից, որոնք կվիճարկեն այս խմբի կիսաեզրափակիչի երկրորդ ուղեգիրը:
Շվեյցարացի թենիսիստը կարիերայում 10-րդ անգամ Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլը հաղթահարեց առանց պարտության:
Հեղինակ -
Edgar Barsegyan