ԱՄՆ-ը 1.2 տրիլիոն դոլարով կարդիականացի միջուկային զինանոցը
ԱՄՆ-ը 1.2 տրիլիոն դոլարով կարդիականացի միջուկային զինանոցը

ԱՄՆ-ը մտադիր է 1.2 տրիլիոն դոլար ծախսել միջուկային զենքի արդիականացման վրա, ծրագիրը նախատեսված է 30 տարվա համար։ Նման զեկույցով է երեքշաբթի հանդես եկել Կոնգրեսի Բյուջետային վարչությունը։

Այդ գումարից 722 մլրդ դոլարը կծախսվի ծանր ռմբակոծիչների, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, սուզանավերի և մարտագլխիկերի սպասարկման ու արդիականացման վրա։

Պենտագոնը 30 տարվա ընթացքում կփոխարինի տրամադրության տակ եղած Ohio դասի բոլոր սուզանավերը, այժմ դրանք 14-ն են։ ԱՄՆ-ի ողջ միջուկային զինանոցում 2017 թվականի հունվարի դրությամբ հաշվվել է մոտ 5400 մարտագլխիկ։