Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը չեղարկվել է

12:14, 03.11.2017

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից երկու տարի անց արտակարգ դրության ռեժիմը չեղարկվել է։ Սակայն համաձայն նոր օրենսդրության՝ ոստիկանությունը կպահպանի ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ընդլայնված լիազորությունները։

Նոյեմբերի 1-ից Ֆրանսիայում դադարել է գործել արտակարգ դրության ռեժիմը, որը երկարացվել էր 6 անգամ։ Այդ ընթացքում հաջողվել է կանխել 32 ահաբեկչական գործողություն։

Նոր օրենքը, որը ստորագրել է նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթվա սկզբին, թույլ է տալիս խուզարկություններ անցկացնել, կրոնական կազմակերպություններ փակել, սահմանափակել կասկածելի անձանց տեղաշարժը։

Նմանատիպ