Ռուսաստանի 15 տարածաշրջանում հրթիռային վտանգ է հայտարարվել

12:49, 23.06.2026

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման միասնական պետական համակարգի տարածած հայտարարության համաձայն՝ երկրի 15 տարածաշրջանում հրթիռային վտանգ է հայտարարվել։

Մասնավորապես, վերջին կես ժամվա ընթացքում հրթիռային վտանգի մասին նախազգուշացում է հայտարարվել Աստրախանի, Պենզայի, Վոլգոգրադի, Նիժնի Նովգորոդի, Սամարայի, Ուլյանովսկի, Սարատովի, Տամբովի, Վորոնեժի և Լիպեցկի մարզերում, ինչպես նաև Թաթարստանում, Մորդովիայում, Ուդմուրտիայում և Չուվաշիայում։

Ռուսաստանի Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունից հայտնել են, որ ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Պենզայի, Սարատովի, Նիժնի Նովգորոդի, Տամբովի, Սամարայի և Ուլյանովսկի օդանավակայաններում։

Քիչ առաջ Մոսկվայի մարզում նույնպես հայտարարվել է հրթիռային վտանգի ռեժիմ։ Բնակչությանը խորհուրդ է տրվում պատսպարվել շենքերում կամ ավտոկանգառներում։

Նմանատիպ