Ուրսուլա ֆոն դեր Լայեն. Ստարմերի շնորհիվ Եվրոպայի և Ուկրաինայի անվտանգությունն ավելի ուժեղ է, շնորհակալություն, թանկագին Կիր

14:37, 22.06.2026

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն արձագանքում է Կիր Ստարմերի՝ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հրաժարական տալուն։

Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ Ստարմերի շնորհիվ Եվրոպայի և Ուկրաինայի անվտանգությունն ավելի ուժեղ է դարձել։

«Շատ առաջնորդներից կարող են տարիներ պահանջվել, որպեսզի ընդամենը երկու տարում ձևավորվեն որպես այնպիսի պետական գործիչ, ինչպիսին դուք դարձաք։ Ձեր շնորհիվ Եվրոպայի և Ուկրաինայի անվտանգությունն ավելի ուժեղ է։ Շնորհակալություն, թանկագին Կիր», – հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Քիչ առաջ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը հայտարարել է հրաժարականի մասին։ Նախքան հրաժարականի մասին հայտարարելը, Ստարմերն նշել է, որ ժառանգել է Լեյբորիստական կուսակցություն, որը «քաղաքականապես, ֆինանսապես և բարոյապես սնանկացած» էր։ Կիր Ստարմերը հայտարարում է, որ կանի ամեն ինչ՝ իշխանության կանոնավոր փոխանցումն ապահովելու համար, և իր լիակատար աջակցությունը կհայտնի իր հաջորդին։

Նմանատիպ