Հունիսի 28-ին Շիոն Սուրբ Երրորդություն տաճարում կօրհնի դիմորդներին
Հունիսի 28-ին, պատարագի ավարտից հետո, Սուրբ Երրորդություն պատրիարքական Մայր տաճարում Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո Երրորդը կօրհնի դիմորդներին:
Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Ըստ նույն աղբյուրի՝ ժամերգությունը կսկսվի ժամը 10:00-ին: