Համոզված եմ, որ բարեփոխումները և փոփոխությունները մեծ ազդեցություն կունենան երկրի առաջընթացի և զարգացման վրա. Կվիրիկաշվիլի
Համոզված եմ, որ բարեփոխումները և փոփոխությունները մեծ ազդեցություն կունենան երկրի առաջընթացի և զարգացման վրա,-այս հայտարարությունը արտակարգ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Ինչպես նշել է վարչապետը ծրագրված փոփոխությունները ծառայելու են զարգացմանը, ժամանակակից պետության և էլ ավելի հզոր կառավարական ապարատի ստեղծմանը, ինչը իր հերթին զգալիորեն նվազեցնելու է պետական ծախսերը:
Նրա խոսքերով փոփոխությունների փաթեթը հաստատվելու է առաջիկա կառավարության նիստին, որից հետո այն ուղարկվելու է խորհրդարանին:
Գիորգի Կվիրկաշվիլիի խոսքերով եկել է պահը, որ փոփոխությունները վերաբերեն կառավարման օղակներին, որի արդյունքում ստեղծվելու է արդյունավետ կառավարման ապարատ:
Հեղինակ -
Edgar Barsegyan