Կատալոնիայում համընդհանուր գործադուլ է

16:38, 08.11.2017

Կատալոնիայում համընդհանուր գործադուլի մասնակիցները բնակավայրերում փակել են ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհները:

Գործադուլավորներնը բողոքում են տարածաշրջանի քաղաքական գործիչների ձերբակալման եւ Կատալոնիայի՝ պաշտոնից հեռացված ղեկավար Կառլես Պուչդեմոնի ու նրա կառավարության նախկին չորս անդամների ձերբակալման հրամանագիր տալու դեմ:

Ակցիայի պատճառով ընդհատվել Է երկաթուղային հաղորդակցությունը Ժիրոնայում: Բարսելոնայում փակ Է Գրան-Վիա հանգուցային փողոցներից մեկը: Ընդհանուր առմամբ Կատալոնիայում ցույցերի պատճառով դժվարացել կամ դադարեցվել Է երթեւեկությունը մի քանի տասնյակ ճանապարհներով:

Ակցիաների մասնակիցները «ազատություն» են վանկարկում։

Բարսելոնայի հասարակական տրանսպորտը դեռեւս գործում Է սովորական ռեժիմով: Կատալոնիայի մայրաքաղաքի մետրոպոլիտենը խոստացել Է, որ ծառայություններ կտրամադրի ողջ օրվա ընթացքում: Մեծացվել են առանձին ավտոբուսների երթեւեկության միջակայքերը, որոնք ընթանում են մինչեւ Էլ Պրատ միջազգային օդանավակայան:

Նմանատիպ