Գիշերվա ընթացքում Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացվել
Գիշերվա ընթացքում Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացվել։
«Պաշտպանության նախարարության օդային ուժերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարքը: Անկման վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները»,- նշում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով՝ հարձակման պատճառով դադարեցվել է Մոսկվայի երկու միջազգային օդանավակայանների՝ «Դոմոդեդովոյի» և «Ժուկովսկու» աշխատանքը։
Ի գիտություն՝ անցյալ շաբաթ Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով երկու անգամ հարձակում էր գործել Մոսկվայի նավթավերամշակման գործարանի վրա։