Յուրաքանչյուր վրացին, մեր ազգը, միասնական ջանքերով ենք կառուցել այս տաճարը. Մամուկա Բախտաձե
Յուրաքանչյուր վրացին, մեր ազգը, միասնական ջանքերով ենք կառուցել այս տաճարը. Մամուկա Բախտաձե

Յուրաքանչյուր վրացին, մեր ազգը, միասնական ջանքերով ենք կառուցել այս տաճարը, իհարկ է կառուցումը պետք է շարունակենք,-այս մասին Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն հայտարարել է Մախաթայի սարի վրա տաճարը օրհնելուց հետո:

«Ցանկանում եմ բոլորին շնորհավորել այս օրվա առթիվ: Այսօր պատմական օր է: Այսօր օրհնվել է Իվերիայի աստվածամոր սրբապատկերի անվան տաճարը: Այսօր տոնում ենք նաև սուրբ Անդրիայի և հույսի օրը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ողջ Վրաստանին: Յուրաքանչյուր վրացին, մեր ազգը, միասնական ջանքերով ենք կառուցել այս տաճարը, իհարկ է կառուցումը պետք է շարունակենք: Այս վայրը պետք է հանդիսանա բոլորի համար սիրելի տեղ»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը այսօր օրհնել է Մախաթի սարի վրա գտնվող Իվերիայի սուրբ Աստվածամոր սրբապատկերի տաճարը: Տաճարը պատրիարքի օրհնանքով կառուցվում էր 2002 թվականից: