Եվս մեկ երկրաշարժ Վրաստանում
Եվս մեկ երկրաշարժ Վրաստանում

Վրաստանում տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ:

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, ցնցումների էպիկենտրոնը Թբիլիսիի ժամանակով  15:14-ին Օնի քաղաքի մոտ, Մարթգաջինա գյուղում գրանցվել է նույն վայրում, որտեղ երեկ տեղի էր ունեցել 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Երկրաշարժի ուժգնությունը, նախնական տեղեկությամբ, կազմել է 3.0 մագնիտուդ:

Հասցված վնասի մասին տեղեկություն չի տարածվել: